
Բաղրամյան
առողջության կենտրոն
1967 թվականին հիմնադրված կենտրոնը տարիների ընթացքում ձևավորվել է որպես բազմապրոֆիլ առողջապահական հաստատություն՝ իր ծառայությունների շրջանակում ներառելով առաջնային բուժօգնություն, նեղ մասնագիտական խորհրդատվություններ, լաբորատոր և գործիքային ախտորոշում, ինչպես նաև ֆիզիոթերապևտիկ և վերականգնողական բուժում։
Բժշկական ծառայություններ
Ժամանակակից ախտորոշիչ հնարավորություններ
Լաբորատոր ծառայություններն ընդգրկում են ընդհանուր կլինիկական, կենսաքիմիական, մանրէաբանական, շճաբանական և բջջաբանական հետազոտություններ։

Տնօրենի ուղերձ
Հարգելի՛ այցելու,
Այսօր առողջապահությունը շարունակաբար զարգանում է, առաջ բերելով նոր պահանջներ ու հնարավորություններ։ Մեր կարևոր նպատակներից է այդ փոփոխություններին համընթաց կազմակերպել բժշկական օգնությունը՝ դարձնելով այն հասանելի, վստահելի ու որակյալ։
Առողջապահության համապարփակ ապահովագրության՝ ԱՀԱՀ ներդրման գործընթացում մենք կարևորում ենք բնակչության իրազեկվածությունը և պատրաստ ենք աջակցել մեր այցելուներին՝ նոր համակարգում կողմնորոշվելու և հասանելի բժշկական օգնությունից օգտվելու հարցում։
Համընդհանուր առողջության ապահովագրություն
Մեր կենտրոնում ԱՀԱՀ շահառուները կարող են ստանալ անհրաժեշտ բժշկական օգնություն՝ առաջնային բուժօգնությունից և մասնագիտական խորհրդատվություններից մինչև անհրաժեշտ ախտորոշիչ հետազոտություններ և համապատասխան բուժական ծառայություններ։ Մենք ձգտում ենք ապահովել, որպեսզի պացիենտի համար բժշկական օգնության գործընթացը լինի հնարավորինս պարզ, հասանելի և շարունակական։
ՀՏՀ
Ստորև կարող եք ծանոթանալ մեր գործունեությանը, ծառայություններին և ընդհանուր ընթացակարգերին վերաբերող հիմնական հարցերի պատասխաններին։