
Արմինե Հարությունյան Գագիկի
Տնօրեն
ՎարչականԱշխատանքային փորձ
- 2022թ.-ից առ այսօր — Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի վարիչ, պրոֆեսոր
- 2020թ.-ից առ այսօր — Բեգլարյան ԲԿ տնօրենի գիտության գծով խորհրդական
- 2010թ.-ից առ այսօր — Երևանի Բաղրամյան առողջության կենտրոնի տնօրեն
- 2006-2022թթ. — ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի դոցենտ
- 2003-2020թթ. — Բեգլարյան ԲԿ օպերատիվ գինեկոլոգիայի բաժնի ղեկավար
- 2003-2006թթ. — ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի ասիստենտ
- 2001-2003թթ. — ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգ
- 2001-2002թթ. — ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի ավագ լաբորանտ
Կրթություն
- 1997-2001թթ. — ԵՊԲՀ, մանկաբարձություն և գինեկոլոգիա, կլինիկական օրդինատուրա
- 1991-1997թթ. — ԵՊԲՀ, բուժական ֆակուլտետ, Օրբելու անվան անվանական թոշակառու
Ակադեմիական և գիտական գործունեություն
- 2012թ. — Դոկտորական ատենախոսություն, բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան
- 2002թ. — Թեկնածուական ատենախոսություն, բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
- 39 գիտական հոդվածների հեղինակ
- Մշակված ուսումնական ձեռնարկ՝
- «Արգանդի վզիկի պաթոլոգիաների ժամանակ կոլպոսկոպիկ և ցիտոլոգիական մեթոդների ժամանակակից մոտեցումներ», 2018թ.
Վերապատրաստումներ և գիտաժողովներ
- Մասնակցել է ավելի քան 300 վերապատրաստումների, գիտաժողովների և կոնֆերանսների
- 2026թ. — Խոսնակ, ESHRE, Լոնդոն
- 2026թ. — «Առողջապահության ռազմավարական առաջնորդություն», ՀՀ Առողջապահության նախարարություն, ՀՀ Ազգային պալատ
- 2009թ. — Ֆրանսիայի «Ֆոնտե-Նեմբլյու» կլինիկա, ներհեշտոցային վիրահատությունների տեխնիկա
- 2005թ. — Փարիզի «Բորժոնի» անվան հիվանդանոց, վիրաբուժությունը մանկաբարձական և գինեկոլոգիական պրակտիկայում
Մենթորական գործունեություն
- Ավելի քան 60 կլինիկական օրդինատորների մենթոր
- 3 թեկնածուական ատենախոսությունների ղեկավար՝
- Կարինե Ազատյան — «Հղիության ընթացքի և վարման առանձնահատկությունները վահանաձև գեղձի դիսֆունկցիաների ժամանակ»
- Հասմիկ Բարեղամյան — «Ձվարանային պահուստը որպես դեռահաս տարիքի աղջիկների վերարտադրողական ներուժի գնահատման նոր գործիք»
- Գայանե Մկոյան — «Հիպոտիրեոզով կանանց մոտ էնդոմետրիի հիպերպլաստիկ պրոցեսների բուժում և հետազոտման օպտիմալացում»
Գիտաժողովների կազմակերպում և մոդերացիա
- «Օնկոպտղաբերություն, երբ քաղցկեղը դատավճիռ չէ» միջազգային գիտաժողով
- «Հղիությունից ծննդաբերություն․ մանկաբարձական իրավիճակներ, վարման ալգորիթմներ»
- «Պերինատալ ինֆեկցիաներ․ կանխարգելման ուղիներ, վարման գործելակարգ»
- «Անպտուղ ամուսնության բուժման ժամանակակից մոտեցումները․ նոր ալգորիթմներ, զարգացման օրինաչափությունները»
Անդամակցություն մասնագիտական միավորումներին
- Մանկաբարձության և գինեկոլոգիայի հայկական ասոցիացիայի անդամ
- Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի պատվավոր դոկտոր
- «Հիլինգ Հենդս» գիտակրթական ասոցիացիայի հիմնադիր
- «Օնկոպտղաբերության հայկական ասոցիացիայի» հիմնադիր
- Հայաստանի հակատարիքային ասոցիացիայի անդամ
Պարգևատրումներ
- Երևանի քաղաքապետի շնորհակալագիր՝ «Ձեզ համար կանայք» ակցիային ակտիվ մասնակցության համար
- Երևանի քաղաքապետի շնորհակալագիր՝ մայրաքաղաքի 2795-րդ տարեդարձին նվիրված «Էրեբունի-Երևան» տոնակատարության միջոցառումների կազմակերպչական աշխատանքներին մասնակցելու և ներդրած ջանքերի համար
- ՀՀ Առողջապահության նախարարության կողմից պարգևատրում՝ առողջապահության համակարգում բարեխիղճ և անմնացորդ աշխատանքի և ՀՀ բուժաշխատողի օրվա կապակցությամբ
- Երևանի քաղաքապետարանի Արաբկիր վարչական շրջանի կողմից պարգևատրում՝ բուժաշխատողի օրվա կապակցությամբ, առողջապահության ոլորտում ներդրած ավանդի և անբասիր աշխատանքի համար
- Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ՝ «Թիվ 8 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի հիսունամյակի կապակցությամբ, առողջապահության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի, անձնուրաց աշխատանքի և անբասիր գործունեության համար
Լեզուների իմացություն
- Հայերեն — մայրենի
- Ռուսերեն — գերազանց
- Անգլերեն — գերազանց
- Ֆրանսերեն — լավ
Նամակ բժշկին
Լրացրեք ստորև ներկայացված կարճ հայտադիմումը, և մենք կապ կհաստատի Ձեր հետ՝ այցելության օրն ու ժամը ճշտելու և Ձեզ հուզող հարցերին պատասխանելու համար։






