Բաղրամյան ԱԿ ՓԲԸ

Բաղրամյան ԱԿ ՓԲԸ

Բաղրամյան 51/2 ք. Երևան
+374 (0)99 272760
Menu
  • Մեր մասին
  • Աշխատակազմ
    • Մանկական բաժին
    • Լաբորատորիա
    • Մանկաբարձագինեկոլոգիական բաժին
    • Թերապևտիկ բաժին
    • Նեղ մասնագետներ
    • Դպրոց-նախադպրոցական բաժին
    • Վարչական կազմ
  • Կառուցվածք
  • Կանոնադրություն
  • Գնացուցակ
  • Կապ մեզ հետ
  • Հայ
  • En
  • Ру

Նեղ մասնագետներ

Նյարդաբանական կաբինետ

Ծառայություններ և բուժումներ՝

• Կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգի սուր և խրոնիկ հիվանդությունների ախտորոշում և բուժում
• Առաջնային գլխացավեր /լարվածություն, միգրեն, կլաստերային
• Տարբեր ծագումնաբանություն ունեցող՝ մոնոնեյրոպաթիաներ, պոլինեյրոպաթիաներ
• Նևրոտիկ համախտանիշ
• Խրոնիկ հոգնածության համախտանիշ
• Դեմիելինիզացնող հիվանդություններ /ցրված սկլերոզ/
• Ուղեղի արյան շրջանառության խանգարումներ
• Հիշողության, կոնցենտրացիայի և ուշադրության խանգարումներ
• Վերտեբրոգեն նյադաարմատիկային ցավային համախտանիշ
• Պարկինսոնի հիվանդություն
• Էպիլեպսիա
• Նյարդամկանային հիվանդություններ /միասթենիա գրավիս, Լամբերտ-Իտոնի միասթենիկ համախտանիշ/
• Քնի խանգարման բուժում
• Անքնություն (ինսոմնիա)
• Քնի շնչառական խանգարումներ
• Գերքնկոտություն (հիպերսոմնիա) և նարկոլեպսիա
• Անհանգիստ ոտքերի համախտանիշ
• Շարժողական խանգարումների բուժման ծառայություն 
• Աստերիքսիս
• Միոկլոնուս
• Խորեոաթետոզ

Ն. Չախոյան
Ջ. Իոսիպովա
Ռենտգենաբանական կաբինետ

Ծառայություններ՝

 Ստամոքսաղիքային ուղու ռենտգեն հետազոտություն
 Լեղուղիների ռենտգեն հետազոտություն
 Կրծքավանդակի ռենտգենագրաֆիա
 Ողնաշարի ռենտգեն հետազոտություն
 Հենաշարժիչ համակարգի տարբեր հատվածների ռենտգեն հետազոտություն
 Արգանդի խոռոչի և ֆալոպյան խողովակների անցանելիության կոնտրաստային ռենտգեն հետազոտություն՝ հիստերոգրաֆիա
 Կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն
 Կրծքավանդակի ռենտգենոսկոպիկ հետազոտություն
 Աղեստամոքսային տրակտի ռենտգենոսկոպիկ հետազոտություն
 Ստամոքսի ռենտգենոսկոպիկ հետազոտություն
 Հենաշարժիչ համակարգի տարբեր հատվածների ռենտգեն հետազոտություն
 Գանգոսկրի ռենտգեն հետազոտություն
 Ողնաշարի տարբեր հատվածների ռենտգեն հետազոտություն
 Կոնք-ազդրերի ռենտգեն հետազոտություն
 Հարակից խոռոչների ռենտգեն հետազոտություն
 Թուրքական թամբի ռենտգեն հետազոտություն
 Քթի ռենտգեն հետազոտություն
 Վերին և ստորին վերջույթների ռենտգեն հետազոտություն
 Հիստերոսալպինգո գրաֆիա
 Ֆլյուրոգրաֆիա

Ա. Սարկիսովա
Ն. Դանիելյան
Ակնաբուժական կաբինետ

Հիվանդությունների ամբուլատոր բուժում և դիսպանսեր հսկողություն՝
 տեսողության սրության որոշում
 կոռեկցիա 
 տեսադաշտի որոշում 
 ներակնային ճնշման չափում
 ակնահատակի զննում

Գործողություններ՝
 բիոմիկրոսկոպիա
 աչքի լվացում, կոպերի մշակում, կոնյուկտիվայից և եղջրենուց օտար մարմնի հեռացում

Ս. Մարգարյան
Թ. Պետրոսյան
Ս. Օգանեզովա /մանկական/
Վ․ Ղազարյան
Toggle Content
Քիթ-կոկորդ-ականջաբանական կաբինետ

Ծառայություններ՝

 Ականջից և քթից օտար մարմնի հեռացում
 Ծծմբային խցանի լվացում
 Օտմիկուզի բուժում /շերտազատման միջոցով/
 Քմային նշիկների լվացում /նաև վակումի օգնությամբ/
 Քթի և ականջի վերքերի առաջնային մշակում
 Քթի խոռոչի կապումների հատում
 Արտաքին լսողական անցուղու ֆուրունկուլի հատում
 Հայմորյան խոռոչի լվացում
 Քթի ստորին խեցիների ուլտրաձայնային դեզինտեգրացիա
 Ուլտրաձայնային թերապիա /քմային նշիկներ/
 Ֆոնոֆորեզ /քմային նշիկների/
 Քթային արյունահոսություններ

Ն․ Ղազարյան
Ս. Գրիգորյան
ֆիզիոթերապևտիկ կաբինետ

Բուժումներ՝

 Քիթ-կոկորդ-ականջի հիվանդություններ /ռինիտ, տոնզիլիտ/
 Շնչառական օրգանների հիվանդություններ /բրոնխիտ, թոքաբորբ/
 Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ /ռևմատիզմ, նեյրոցիլկուլյատոր դիստոնիա և այլն/
 Նյարդային համակարգի հիվանդություններ
 Վիրաբուժական հիվանդներ /հետտրավմատիկ վիճակներ
 Գինեկոլոգիական հիվանդություններ /դիսմենտորիա, անպտղություն, վուլվովագինիտ և այլն/
 Մանկական հիվանդություններ
 Կիֆոզ՝ ողնաշարի հետթեքում
 Լորդոզ՝ ողնաշարի առաջթեքում
 Օստեոխոնդրոզ՝ ողնաշարի պարանոցային, գոտկային հատվածների դեգեներատիվ-դեստրուկտիվ աղտահարում, էնդոգեն և էկզոգեն
 Օստեոարթրոզ՝ ողնաշարի դեգեներատիվ-դեստրուկտիվ հիվանդություն
 Լյումբագո՝ ցավ գոտկատեղում ֆիզիկական լարվածության ժամանակ
 Ռադիկուլիտ՝ ողնաշարային նյարդերի արմատիկների բորբոքային-կոմպրեսիոն ախտահարում:
 Հոդերի հիվանդություններ /արթրիտ, արթրոզ և այլն

Վ․ Հայրապետյան
Toggle Content
Հ․ Կոստանյան
Toggle Content
Վիրաբուժական կաբինետ

Ծառայություններ՝

 Ընդհանուր վիրահատական, անոթային, վնասվածքաբանական խորհրդատվություն, վիրաբուժական հիվանդների վաղ հայտնաբերում, բուժում, անհրաժեշտության դեպքում ուղեգրում ստացիոնար բուժման և անհրաժեշտության դեպքում սահմանվում է հետագա հսկողություն:
 Կատարվում են փոքր վիրաբուժական միջամտություններ, որոնք չեն պահանջում ստացիոնար բուժում՝ ներաճած եղունգների հեռացում, վերքերի առաջնային վիրաբուժական մշակում, բարորակ գոյացությունների հեռացում, թարախակույտերի, հեմատոմաների բացազատում, վերջույթների գիպսային անշարժացում վնասվածքների ժամանակ:
 Կատարվում են տարբեր սոցիալական խմբերի պատկանող անձանց պրոֆիլակտիկ հետազոտություններ:

 
Ա. Չախոյան
Վ. Հակոբյան
Հ. Համբարյան /մանկական/

Ծնվել է 1979թ-ի հուլիսի 19-ին ք. Երևանում:

1986թ-ին ընդունվել է Երևանի թիվ 186 միջնակարգ դպրոց:

1988թ-ին տեղափոխվել է Երևանի թիվ 198 հեղինակային դպրոց, որը գերազանցությամբ ավարտել եմ 1995թ-ին:

1996թ-ին ընդունվել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մանկաբուժական ֆակուլտետ: Այն ավարտել եմ 2002թ-ին:

2003թ-ին ընդունվել է ՀՀ ԱՆ Ազգային ինստիտուտի կլինիկական օրդինատուրա՝ մանկական վիրաբուժություն մասնագիտությամբ, որն ավարտել եմ 2006թ-ին:

2006-2008թթ-ին ծառայել է ՀՀ ԶՈւ-ում:

2009թ-ից աշխատում է Արաբկիր ԲՀ ԵԴԱԻ-ում ՝ որպես մանկական վիրաբույժ:

2016թ-ից համտեղությամբ աշխատում է Երևանի թիվ 8 պոլիկլինիկայում՝ որպես մանկական վիրաբույժ:

Ամուսնացած չէ:

Ռադիոլոգիական կաբինետ

Ծառայություններ՝

 Հղիության գերձայնային հետազոտություն
 Որովայնի խոռոչի օրգանների գերձայնային հետազոտություն
 Վահանաձև գեղձի , կրծքագեղձերի, ավշային հանգույցների, թքագեղձերի, շագանակագեղձի և փափուկ հյուսվածքների գերձայնային հետազոտություն
 Փոքր կոնքի տրանսվագինալ, տրանսաբդոմինալ գերձայնային հետազոտություն
 Դուպլեքս հետազոտություն
 Հղիների դոպլեր հետազոտություն
 Ստորին և վերին վերջույթների հետազոտություն
 Էքստրակտրանիալ մագիստրալ անոթների դուպլեքս հետազոտություն

Է. Չալաբյան
Լ. Դանիելյան
Մաշկաբանական կաբինետ

Ծառայություններ՝

 Հիվանդների առաջնային զննում
 Համապատասխան դեղորայքային բուժումների նշանակում 
 Կենսանյութի վերցնում
 Կիոթերապիա
 Վերքերի մշակում
 Անհրաժեշտ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների կազմակերպում
 Բուժման իրականացում, դիսպանսեր հսկողություն
 Որոշ սեռավարակների դեպքում կոնտակտավորների հայտնաբերում և բուժման կազմակերպում
 Սեռական առողջության և սեռավարակների կանխարգելման լուսաբանում սպասարկվող բնակչության տարածաշրջանում
 Ժամանակովոր անաշխատունակության փորձաքննություն
 Կրիոթերապևտիկ եղանակով գորտնուկների, պապիլոմաների, ֆիբրոմաների, կոնդիլոմաների հեռացում և բուժում

 
Ս. Գրիգորյան
Բ. Զուռնաչյան
Լ. Տոնոյան /մեծ և մանկական/
Ներզատաբանական կաբինետ

Ծառայություններ՝

Էնդոկրին հիվանդություների ախտորոշում, բուժում, պրոֆիլակտիկա՝

 Շաքարային դիաբետ
 Ոչ շաքարային դիաբետ
 Վահանաձև գեղձի հիվանդություններ /թիրեոտոքսիկոզ, հիպոթիրիոզ/
 Իցենկո-Կուշինգի հիվանդություն
 Ակրոմեգալիա
 Կալցիումի փոխանակության խանգարում

Մ. Բազոյան
Ա. Գրիգորյան

Ծնվել է 1974թ.  դեկտեմբերի 17, ք. Երևանում:

Կրթությունը՝            

1982-1992թթ. սովորել է Երևանի № 45 միջնակարգ  դպրոց

1992-1998թթ. սովորել է Մ. Հերացու անվան Երևանի Պետական Բժշկական Համալսարանի

Բուժական ֆակուլտետում

1998-1999թթ. անցել է ինտերնատուրա <<Արմենիա>> ՀԲԿ-ում, ընդհանուր պրակտիկայի բժիշկ մասնագիտությամբ

1999-2001թթ. անցել է կլինիկական օրդինատուրա <<Քանաքեռ-Զեյթուն>>  ԲԿ-ում՝ էնդոկրինոլոգիա մասնագիտությամբ:

Բժշկական պրակտիկա`                 

2002թ.-ից առ այսօր աշխատում է <<Քանաքեռ-Զեյթուն>> ԲԿ-ի էնդոկրինոլոգիական բաժանմունքում`որպես բժիշկ- էնդոկրինոլոգ:

2017թ.-ից համատեղությամբ աշխատում է Երևանի թիվ 8 պոլիկլինիկայում որպես

բժիշկ – էնդոկրինոլոգ:

Անդամակցությունը`                                  

Հայաստանի էնդոկրինոլոգների Ասոցացիայի անդամ

Հայաստանի օստեոպորոզի Ասոցացիայի անդամ

Լեզուների իմացությունը՝

հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն

Ունի վերապատրաստումներ, մասնակցել է բազմաթիվ կոնֆերանսների, գիտաժողովների և սեմինարների: Հանդիսանում է էնդոկրինոլոգիային վերաբերող մի շարք գիտական հոդվածների համահեղինակ:

Ամուսնացած չէ:

Ա․ Խաչատրյան
Toggle Content
Ուրոլոգիական կաբինետ

Ծառայություններ՝

 Խորհրդատվություն 
 Դիագնոստիկա
 Բուժում
 Դիսպասեր հսկողություն
 Միզուկի կատետրիզացիա
 Ցիստոստոմիայի միզային կատետրի փոխում 
 Միզուկի վզիկի փակում
 Միզապարկի կատետրիզացիա
 Միզուկի բուժավորում

Կ. Ղուկասյան
Սրտաբանական կաբինետ

Ծառայություններ՝

 Խորհրդատվություն 
 Դիագնոստիկա
 Բուժում
 Դիսպասեր հսկողություն
 Միզուկի կատետրիզացիա
 Ցիստոստոմիայի միզային կատետրի փոխում 
 Միզուկի վզիկի փակում
 Միզապարկի կատետրիզացիա
 Միզուկի բուժավորում

Գ. Օրդյան

Ծնվել է 04.04.1958թ.-ին, ք.Երևանում՝ դասախոսների ընտանիքում։

1965թ.-ին ընդունվել է քաղաք Երևանի՝ Ս. Սպանդարյանի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցը, որն ավարտել է 1975թ.-ին ոսկե մեդալով։

1975թ.-ին ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը, որն ավարտել է 1981թ.-ին՝ գերազանց առաջադիմությամբ։

1982թ.-ին ավարտել է ինտերնատուրան թիվ 1 կլինիկական հիվանդանոցի բազայի հիման վրա։

1983թ.-ին ընդունվել է աշխատանքի ք. Երևանի թիվ 8 պոլիկլինիկայում , որպես բժիշկ կարդիոլոգ։

Վերապատրաստումներն իրականացվել են ՀՀԱՆ Առողջապահական Ազգային ինստիտուտի ուղեգրումով։ Դրանք անց են կացվել՝ «Էրեբունի բ.կ.-ում», «Սրտաբանության ԳՀԻ-ում», «թիվ 1 համալսարանական հիվանդանոցում»։

Վերապատրաստման թեմաներն են « Կլինիկական կարդիոլոգիա», «Սրտի իշեմիկ հիվանդության ախտորոշման և բուժման ժամանակակից հարցերը», «Սրտի ռիթմի խանցարումների դիագնոստիկան և բուժումը սիրտ անոթային տարբեր հիվանդությունների ժամանակ», «Արտերիալ հիպերտենզիայի ախտորոշման և բուժման ժամանակակից հարցեր», «Սրտային անբավարարության դիագնոստիկան և բուժման մեթոդները», «Էսգ հիմունքներն ու առանձնահատկությունները» և շատ այլ թեմաներ։

Մասնակցել է  ՀՀԱՆ Առողջապահության Ազգային ինստիտուտի, Հայաստանի սրտաբանների Ասոցիացիայի և Անոթային Առողջության Միջազգային Ասոցիացիայի համատեղ գիտաժողովներին։ Մասնակցել է նաև Սրտաբանների Եվրասիական, Եվրակովկասյան, Եվրոպական ասոցիացիաների կողմից կազմակերպված միջազգային կոնգրեսներին, ինչպես նաև բազմաթիվ կոնֆերանսներին։

Որպես բժիշկ կարդիոլոգ կատարել է բազմաթիվ գիտական աշխատանքներ։ Բազմիցս հանդես է եկել զանազան դասախոսություններով, սրտաբանության տարբեր թեմաների վերաբերյալ։

12.03.1996թ.-ին Ատեստացիոն հանձնաժողովի կողմից ատեստավորվել է որպես բարձր կատեգորիայի բժիշկ կարդիոլոգ։

Հանդիսանում է Հայաստանի Սրտաբանների Ասոցիացիայի անդամ։

Մ. Պետրոսյան
Կ. Դավիդյան /մանկական/

Ծնվել է 1988թ. օգոստոսի 21, ք. Երևանում

Կրթություն

2011–2014թթ. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան՝ Բժիշկ-մասնագետի որակավորում «Մանկական սրտաբանություն» մասնագիտությամբ

2005–2011թթ. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան՝ Բժշկի որակավորում բուժական գործ մասնագիտությամբ

Գերազանցության դիպլոմ (միջին գնահատական՝ 9.7/10)

Փորձառություն՝

2017թ.-ից առ այսօր  Մանկական սրտաբան Երևանի «Թիվ 8 պոլիկլինիկա» ՓԲԸ – ում

2017թ.-ից առ այսօր  Մանկական սրտաբան – կոնսուլտանտ «Բեգլարյան ԲԿ» ՓԲԸ — ում

2017թ.   Բժշկական գրագրության մաստագետ «Էֆ Էմ Դի Քեյ Էլ Եվրոպա» ՍՊԸ — ում

2011-2014թթ.  Մանկական սրտաբանության կլինիկական օրդինատուրա «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲԸ –ում Օրդինատուրայի ղեկավարներ՝ Կ.Յա. Տեր – Ոսկանյան, բ.գ.թ.; Հ.Գ. Զոհրաբյան, բ.գ.թ.: Կցված՝ Կ.Կ. Կուրդովին

1995-2005թթ. Երևանի Համբարձում Գալստյանի անվան թիվ 83 միջնակարգ դպրոց

Պարգևներ/Մրցանակներ           

2010-2011թթ. Մխիթար Հերացու անվան կրթաթոշակ

2002-2005թթ. Դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային և հանրապետական փուլերում բազմաթիվ դիպլոմներ և գովասանագրեր կենսաբանություն, քիմիա և ռուսերեն առարկաներից

2004-2005թթ.  Տարվա լավագույն աշակերտ

Գիտական փորձ                       

2008-2009թթ. ԵՊԲՀ պաթոֆիզիոլոգիայի ամբիոնի   գիտական խմբակի անդամ

Հրապարակումներ                    

2013թ. “Внутриутробная диагностика аномалий сердца”, Карен Курдов, Карина Давидян

Ընտանեկան կարգավիճակը

Ամուսնացած է, ունի 2 զավակ:

ԷՍԳ կաբինետ

Ծառայություններ՝

• ԷՍԳ ժապավենի նկարում և վերծանում
• Տրվում է համապատասխան խորհրդատվություն
• Ուղղորդում համապատասխան մասնագետի մոտ
• Անհրաժեշտության դեպքում կազմակերպվում է առաջնային բժշկական օգնությունը և տեղափոխումը ստացիոնար

 
Ա. Դաշտոյան
Ռեֆլեքսոթերապիայի կաբինետ

Ծառայություններ՝

Հիվանդների ընդունում, խորհրդատվություն, դեղորայքային բուժում.
 Ասեղնաբուժություն
 Մանուալ թերապիա
 Կետային մերսում
 Վակումային մերսում
 Ֆարմակոպունկտուրա
 Էլեկտրոպունկտուրա
 Սկենար թերապիա

Ատամնաբուժական կաբինետ

Ծառայություններ՝

 Ատամների բուժում և ռեստավրացիա
 Կարիեսի բուժում
 Պուլպիտ
 Պերիոդոնիտ
 Ատամների հեռացում
 Ատամնաքարերի հեռացում

Լ․ Հարությունյան
Toggle Content
Վ․ Սարգսյան
Toggle Content

Ավելին

  • Տեղեկատվություն մասնագետների համար
  • Տեղեկատվություն հիվանդների համար
  • Գործունեություն
  • Տեղեկատվական կենտրոն
  • Կանոնադրություն
  • Կառուցվածք

Վերջին գրառումները

  • Կարծիքներ և առաջարկներ
  • Հաճախ տրվող հարցեր /ՀՏՀ/
Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
« Դկտ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Բաղրամյան ԱԿ ՓԲԸ 2025 . Powered by Nats