Վերջին տարիների ընթացքում ընկերության լաբորատորիան հագեցվել է նորագույն սարքավորումներով, որի արդյունքում հնարավորություն է ստեղծվել բնակչությանը մատուցել լայնածավալ և ժամանակակից հետազոտություններ:
Բիոքիմիական լիովին ավտոմատացված նորագույն անալիզատորի շնորհիվ հնարավոր է կատարել բիոքիմիական հետազոտությունների ամբողջ տեսականին, այդ թվում լյարդի, լեղապարկի, երիկամների, թեմաթոիդ գործոնների, արյան մակարդելիության, համակարգերի հետազոտություններ:
Հեմատոլոգիական նորագույն սարքավորումը՝ SYSMEX, որը ևս լիովին ավտոմատացված է, հնարավորություն է տալիս ճշգրիտ և արագ արյան հետազոտություն կատարել:
Արդեն մի քանի տարի է, ինչ պոլիկլինիկայում գործում է մանրէաբանական լաբորատորիան, հագեցված ժամանակակից սարքավորումներով:
Կատարվում են բազմազան հետազոտություններ, այդ թվում ուրոգենտալ, վերքային մակերեսների, մաշկի, եղունգի, արյան ստերիլության, դիսբակտերիոզի և այլն:
Գործում է նաև հորմոնալ լաբորատորիան, որտեղ իրականացվում են հորմոնալ հետազոտությունների լայն շրջանակ:
Ծնվել է 28.04.1979թ.-ին Թուրքմենիստանի Աշգաբաթ քաղաքում:
1996թ.-ին ավարտել է ք.Երևանի Վ.Վ. Մայակովսկու անվան թիվ 7 հանրակրթական դպրոցը: 2002թ.-ին ավարտել է Երևանի Պետական Համալսարանը “Կենսաքիմիա” մասնագիտությամբ:
2003թ.-ին ավարտել է ակադեմիկոս Ս. Խ. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի Ախտորոշման ամբիոնի “Կլինիկական լաբորատոր ախտորոշում” մասնագիտությամբ մասնագիտացումը (կլինիկական օրդինատուրա), ստանալով կլինիկական լաբորատոր ախտորոշման բժշկի որակավորում:
2012-2013 թթ.մասնակցել է Sysmex Europe GmbH ընկերության կողմից անցկացվող “Արդյունավետ լաբորատոր ախտորոշման զարգացում” և “Հեմոտոլոգիաի աշտորոշման արդիական խնդրիները” կոնֆերենցիաներին:
2004թ.-ի մայիսից մինչ օրս աշխատում է թիվ 8 պոլիկլինիկայում:
Ամուսնացած չէ:
Ծնվել է 1973թ. սեպտեմբերի 18-ին:
Կրթություն
1990 – 1996թթ. ԵրՊԲՀ բուժական ֆակուլտետ՝ Մասնագիտություն՝ բժիշկ
1996 – 1997թթ. օրդինատուրա կլինիկական լաբորատոր ախտորոշում ԱԱԻ Մասնագիտություն՝ լաբորատոր բժիշկ
2009թ. Մասնագիտացում՝ կլինիկական բջջաբանություն ԱԱԻ
2014թ. Մասնագիտացում՝ կլինիկական պաթոմորֆոլոգիա
2017թ. Մասնագիտացում՝ չարորակ ուռուցքների իմունոցիտոքիմիական ախտորոշումը cellblock եղանակի միջոցով ՌՕԳԿ Մոսկվա
Մասնագիտացում
Լաբորատոր բժիշկ
Բջջաբանություն, հյուսվածքաբանություն
Ասոցիացիաների անդամ
Ախտաբանների և բջջաբանների հայկայկան ասոցիացիա
Հայաստանի կլինիկական բջջաբանի ասոցիացիա
Հայաստանի միջուկային բժշկության մասնագետների և ճառագայթային ուռուցքաբանների ասոցիացիա
Հայկական Ուռուցքաբանների Ասոցիացիա
Կոնֆերանսների մասնակցություն
III congress of Oncologists Transcaucasia states 2004
Challenging issues in Oncology 2010
Challenging issues in Oncology 2013, 2016
Մասնագիտական փորձ
2012թ.-ից առ այսօր ” N8 պոլիկլինիկա ” – բջջաբան
2001թ.-ից առ այսօր “Ուռուցքաբանաության ազգային կենտրոն” – բժիշկ պաթոմորֆոլոգիայի բաժնում.
1997–2001թթ. “Hematology Center” – Laboratory physician
1988–1990թթ. “N1 պոլիկլինիկա ” — բուժքույր
Հրատարակումներ
11 հոդված
Լեզուների իմացություն
Ռուսերեն, անգլերեն
Ամուսնացած է, ունի 3 երեխա